Karevorinfo  Իրադարձություններ  298

Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

11:35 երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից

Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից։ Նա այժմ գտնվում է Լիտվայում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լիսաս Լինկյավիչուսը՝ թվիթերյան իր էջում կատարած գրառումով։

«Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է, նրան որևէ վտանգ չի սպառնում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, երբ երկրի ԿԸՀ-ն հայտնեց, որ հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նա փորձել է չբացահայտված պայթուցիկ սարք նետել իրավապահների կողմը: