Karevorinfo  Իրադարձություններ  252

Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների պատճառով Թրամփը լքել է ճեպազրույցների սենյակը

10:30 երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.
Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների պատճառով Թրամփը լքել է ճեպազրույցների սենյակը

Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը արագ հեռացվել է Սպիտակ տան ճեպազրույցների սենյակից, երբ շենքի մոտակայքում կրակոցներ են հնչել, հաղորդում է CNN-ը:

Մի քանի րոպե անց Թրամփը վերադարձել է ճեպազրույցների սենյակ՝ հաստատելով կրակոցների մասին տեղեկությունը:

«Սպիտակ տան մոտ կրակոցներ են եղել, և, կարծես տարածքը շատ լավ վերահսկվում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Գաղտնի ծառայությանը՝ իրենց աշխատանքը միշտ արագ և արդյունավետ կատարելու համար», – նա ասել է վերադառնալուց հետո:

Երկուշաբթի ուշ երեկոյան Գաղտնի ծառայությունը հայտարարության է տարածել տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ 51-ամյա մի տղամարդ մոտեցել է Գաղտնի ծառայության սպային Սպիտակ տան մոտ` 17-րդ փողոցի և Փենսիլվանիայի պողոտայի անկյունում:

«Տղամարդը սպային ասել է, թե զենք ունի: Հետո նա կտրուկ շարժում է արել և արագ վազել սպայի ուղղությամբ՝ ինչ-որ բան հանելով հագուստից: Այնուհետև կասկածյալը այնպիսի դիրք է ընդունել, կարծես պատրաստվում է կրակել: Այդ պահին սպան կրակել է կասկածյալի իրանին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ իրավապահները CNN-ին հայտնել են, որ վիրավորը զենք չի ունեցել: