Karevorinfo  Իրադարձություններ  266

«Շիրակ»-ը մարտական է տրամադրված «Ստյաուա»-ի դեմ խաղին

22:15 երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.
«Շիրակ»-ը մարտական է տրամադրված «Ստյաուա»-ի դեմ խաղին

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով Եվրոպայի լիգայում հայկական ակումբի մրցակից  «Ստյաուան»-ն բարձրակարգ թիմ է:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում»,- մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դավթյանի խոսքով` իմանալով մրցակցին Գյումրու ակումբն ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրի այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը:

Եվրոպայի լիգայի որակավոր առաջին փուլում «Շիրակ»-ը օգոստոսի 27-ին Բուխարեստում կմրցի «Ստյաուա»-ի հետ: