Karevorinfo  Իրադարձություններ  375

Առնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում լցանավ է անվանակոչվել

18:45 կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
Առնո Բաբաջանյանի անունով ՌԴ-ում լցանավ է անվանակոչվել

Հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակի նախաշեմին Վլադիվոստոկում այսօր անդրօվկիանոսյան լցանավը կոմպոզիտորի անունով կոչելու հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել, տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը։

Արարողության ժամանակ ունեցած ելույթում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել հայ կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին։

Նա նշել է, որ Առնո Բաբաջանյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա երաժշտական ժառանգությունը Հայաստանի, Ռուսաստանի և նախկին խորհրդային մյուս հանրապետությունների ժողովուրդների մշակութային ձեռքբերումն է։

Արարողությանը մասնակցել են Պրիմորյեի երկրամասի կառավարության ղեկավարի տեղակալ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում «Ռուսաստանի հայերի միության» մարզային միավորման ղեկավար Արթուր Խաչատրյանը, այլ հյուրեր։