Karevorinfo  Իրադարձություններ  305

Բելառուսի նախագահի ընտրությունները կայացած են հայտարարվել․ մասնակցությունը գերազանցել է 54%-ը

15:25 կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսի նախագահի ընտրությունները կայացած են հայտարարվել․ մասնակցությունը գերազանցել է 54%-ը

Բելառուսի նախագահական ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 54%-ը, դրանք կարելի է կայացած համարել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան։

«Ընտրությունները կայացել են։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 54%-ը»,- ասել է Երմոշինան։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ակնկալում է նախագահի ընտրությունների առաջին արդյունքները ստանալ արդեն այս երեկո։

«Արդեն կարող ենք ասել, որ օրվա վերջում ինչ-որ արդյունք կունենանք»,- հավելել է ԿԸՀ նախագահը։

Երմոշինան նաև նշել է, որ որոշ մարզերում քվեարկության կազմակերպման հետ կապված բողոքներ են ստացել, բայց գրեթե բոլորը՝ չհիմնավորված։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։