Karevorinfo  Իրադարձություններ  153

ՀՀ-ից մարդասիրական օգնությամբ օդանավը Բեյրութում է․ հաջորդ շաբաթ ևս 2 օդանավ կուղարկվի

14:30 կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
ՀՀ-ից մարդասիրական օգնությամբ օդանավը Բեյրութում է․ հաջորդ շաբաթ ևս 2 օդանավ կուղարկվի

Հայաստանից մարդասիրական օգնությամբ առաջին օդանավն արդեն Լիբանան է հասել։ Օդանավը մոտ 12 տոննա բեռ է հասցրել Բեյրութ՝ բացառապես դեղորայք և բժշկական պարագաներ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Ամալյա Կարապետյանը։

«Օդանավը գիշերը հասել է Բեյրութ, օգնությունը փոխանցվել է Լիբանանի կառավարությանը։ Այս բեռն ուղղված է բացառապես Լիբանանի Հանրապետությանը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում ևս 2 օդանավով հումանիտար օգնություն կուղարկվի, որոնք բեռնված կլինեն առաջին անհրաժեշտության սննդամթերքով և բժշկական պարագաներով։ Այս անգամ օգնությունը կտրամադրվի նաև հայ համայնքին»,- նշեց Ամալյա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո, հաջորդ օրն իսկ Հայաստանի ԱԳՆ-ն և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը կապի մեջ են եղել Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ։ Կատարվել է կարիքների նախնական գնահատում։

«Հիմնականում առաջնային կարիքներն են դեղորայք, առաջնային սննդային ապրանքներ, ջուր, ինչպես նաև հայ համայնքը մեզանից ակնալում է վնասված մշակութային կառույցների, համայնքային կրթօջախների վերականգնման հարցում օժանդակություն։ Լիբանանության որոշ զանգված ակնկալում է նաև պետության աջակցությունը՝ հայրենադարձության գործընթացի դյուրացման հարցում։ Մոտ 4 տասնյակ մարդ դիմել է դեսպանատուն՝ անհապաղ հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնելով։ Մեր գրասենյակ ևս դիմում են մարդիկ, ովքեր մոտ ապագայում ցանկանում են Հայաստան գալ»,- ասաց գրասենյակի ներկայացուցիչը։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Լիբանանին ուղղված օգնության համար բացված հաշվեհամարներին, այս պահի դրությամբ, շուրջ 112 հազար դոլար է փոխանցվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Լիբանան է մեկնել նաև ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին և կարիքների գնահատում կատարելու։