Karevorinfo  Իրադարձություններ  245

Բելառուսում նախագահական ընտրությունների հիմնական օրն է

13:05 կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսում նախագահական ընտրությունների հիմնական օրն է

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։ Առավոտյան ժամը 08։00-ից բացվել է 5․767 ընտրական տեղամաս, որից 44-ն աշխատելու է 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թեկնածուները 5-ն են՝ Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, երկիրը արդեն 26 տարի ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերեչենը։ Նշենք, որ քվեաթերթիկներում առկա է նաև «բոլորին դեմ» տարբերակը։

Ընտրություններին մասնակցության իրավունք ունի 6,8 միլիոն քաղաքացի։ Ընտրությունները կայացած կճանաչվեն, եթե դրանց մասնակցի քաղաքացիների ավելի քան 50%-ը: Հանրապետության նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների ավելի քան 50% -ը:

Վերջին հինգ օրվա ընթացքում Բելառուսում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն: Մասնակցությունը գերազանցել է 41%-ը:

Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն է համարվում Սվետլանա Տիխանովսկայան։