Karevorinfo  Իրադարձություններ  638

Տպավորություն է՝ կառավարությունը թողել է, որ այս համայքներում մարդիկ իրար հոշոտեն․ ուղերձ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:20 հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.
Տպավորություն է՝ կառավարությունը թողել է, որ այս համայքներում մարդիկ իրար հոշոտեն․ ուղերձ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները տեսաուղերձով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն Վարչապետ,

Այն, ինչ այսօր կատարվում է Ամուլսարի շուրջը, երկու տարվա անտերության ու անիշխանության հետևանք է։

Մեր համայնքներում չկա օրենք, չկա պետություն, չկա ապրուստի միջոց: Տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը թողել է, որ այս համայքներում մարդիկ իրար հոշոտեն, և ով հաղթի, նա էլ կստանա իր հարցի լուծումը։ Մենք ո՛չ կառավարություն ունենք, ո՛չ Վարչապետ: Եթե ամեն գյուղ, ամեն համայնք կռվով ու դավով պիտի որոշի՝ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ, ինչի՞ համար են կառավարությունում նստած մարդիկ։

Երկու տարի է՝ Ամուլսարի շուրջ համայնքները մատնված են սովի։ Չկա աշխատանք, Ամուլսարն ապօրինի փակ է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում։

Այս երկու օրը 50-100 ցուցարար, այդ թվում՝ Երևանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակ են բարձրացնում, կոտրելով մեր աշխատանքի հույսերը, այս համայնքների հազարավոր բնակիչների ապրուստի հաշվին իրենց քաղաքական շահը փնտրելով։ Մի քանի տասնյակ մարդ այս համայնքում ճանապարհ են փակում, ու մի քանի հարյուր ոստիկան ոչինչ չեն անում։ Այս ցուցարարները արտոնյա՞լ են, մեզ չի կարելի տնից առանց դիմակ դուրս գալ, իսկ նրանց կարելի՞ է անել՝ ինչ ուզում են։ Իսկ ո՞վ է պաշտպանելու համայնքի մնացած 5000 բնակչի շահերը։

Ինչի՞ն եք սպասում, պարոն Վարչապետ։ Արդյո՞ք կառավարությունն ուզում է, որ նման հարցերը երկրում բախումներով լուծվե՞ն։ Չէ՞ որ դուք մեզ օրենքի երկիր էիք խոստացել։ Մենք արդեն երկու տարի չենք տեսնում օրենքի երկիր։ Ինչի՞ց եք վախենում։ Այս համայնքներում մարդիկ սպասում են ձեր որոշմանը։ Ցույց տվեք մեզ ձեր խոստացած օրենքի երկիրը։ Վերադարձրեք օրենքը Ջերմուկ ու Գնդեվազ։ Բավական է լռել։ Մենք ապրելու իրավունք ունենք»,- ասվում է ուղերձում։