Karevorinfo  Իրադարձություններ  258

Լիբանանի նախագահը Պաշտպանության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի

22:30 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Լիբանանի նախագահը Պաշտպանության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի

Լիբանանի նախագահ Միշել Աունն առաջիկայում երկրի Պաշտպանության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Manar հեռուստաալիքը։

Նիստի ընթացքում քննարկվելու են Բեյրութի նավահանգստի մերձակա շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները։

Աղբյուրի տվյալներով՝ Աունը կարգադրել է պայթյունի հետևանքով բոլոր վիրավորներին բուժօգնություն ցուցաբերել Առողջապահության նախարարության հաշվին, ինչպես նաև ժամանակավոր կացարաններ տրամադրել բոլոր այն քաղաքացիներին, որոնց տներն ու գույքը վնասվել է պայթյունի արդյունքում։

Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ արդեն հաղորդում են պայթյունի հետևանքով զոհերի մասին։

Հավելենք նաև, որ օգոստոսի 5-ը երկրում համազգային սգո օր է հայտարարվել։