Karevorinfo  Իրադարձություններ  258

Հզոր պայթյուն Բեյրութում՝ Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով դատավճռի նախօրեին

21:25 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Հզոր պայթյուն Բեյրութում՝ Լիբանանի նախկին վարչապետի սպանության գործով դատավճռի նախօրեին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի՝ 2005 թվականի սպանության գործով դատավճռի հրապարակմանա նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել: Իշխանությունները մտահոգված են, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր կան։ Տեղի ունեցածի պատճառը դեռ պարզ չէ: Այս մասին հայտնում է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի նավահանգստի տարածքում։ Հաղորդվում է նաև երկրորդ հնարավոր պայթյունի մասին, որը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել նախկին վարչապետ Հարիրիի նստավայրում։

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե պայթյունի հետևանքով ինչպես է սնկի տեսք ունեցող մեծ ամպ գոյանում։

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի դատարանը շուտով պետք է վճիռ կայացնի Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի սպանության մեջ կասկածվողների վերաբերյալ: 4 կասկածյալն էլ անդամակցում են Իրանի կողմից աջակցություն ունեցող շիաների «Հըզբալլահ» շարժմանը, որը հետևողականորեն հերքում է ցանկացած դերակատարում Հարիրիի մահվան գործում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատավճիռը հրապարակվելու է ուրբաթ՝ օգոստոսի 7-ին։

Նելլի Մելքոնյան