Karevorinfo  Իրադարձություններ  444

Ադրբեջանական հաքերների առեղծվածային հարձակումը․ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:45 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
Ադրբեջանական հաքերների առեղծվածային հարձակումը․ ի՞նչ էր տեղի ունեցել իրականում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ ներթափանցել են Հայաստանի կառավարական ներքին ցանց և 55 ՏԲ տեղեկություն տարել, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքում նման տեղեկություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ մինչ օրս հայտնի չեն նման արտահոսքերի ո՛չ պատճառները, ո՛չ պատասխանատուները։

Factor.am-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանք նույն հաքերներն են, որոնք վերջին շրջանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներն էին հրապարակում։ Ըստ նրա՝ հաքերային հարձակումը հին է, նույնիսկ՝ 1-2 տարվա վաղեմության։

Հարցին՝ հնարավոր հաքերային հարձակման դեպքում ի՞նչ տեղեկություններ կարող են հայտնված լինել ադրբեջանցիների ձեռքում, մեդիափորձագետը պատասխանեց․ «Սկսած էլեկտրոնային կառավարման հետ կապված նյութերից, քաղաքացիների անձնական տվյալներից ու դիմումներից, վերջացրած կառավարության փակ, գաղտնի որոշումներով»։

Factor.am-ը, ուսումնասիրելով հրապարակված սքրինշոթը, պարզեց, որ ադրբեջանցի հաքերների հնարավոր հարձակման թիրախում են հայտնվել gov.am, «նախագահ», «վերահսկիչ» «ազդարար», «Կոտայք», «Սյունիք», «Լոռի», «Արագածոտն, «Տավուշ» վերտառությամբ նյութեր։

Ուշագրավ է, որ դրանց շարքում նաև «Էներգետիկայի նախարարություն» վերտառությամբ նյութ կար։ Այս տեղեկությունը համադրելով Սամվել Մարտիրոսյանի այն վարկածի հետ, որ հնարավոր հաքերային հարձակումը նոր չէ, կարելի է եզրակացնել, որ այն տեղի է ունեցել մինչև 2019 թվականի 2-րդ կիսամյակը, քանի որ դրանից հետո նախարարությունների թիվը Հայաստանում կրճատվել է, իսկ Էներգետիկայի նախարարությունը, որպես առանձին կառույց, դադարել է գործել։

Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor․am-ը դիմեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ-ից մեզ փոխանցեցին, թե ուսումնասիրում են՝ արդյո՞ք արտահոսքի մասին տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, իսկ արդյունքների մասին պաշտոնական հայտարարությամբ կտեղեկացնեն։

Վերջին շրջանում ադրբեջանցիներն արդեն 3-րդ անգամ են հաքերային հարձակման լեզվով խոսում հայերի հետ։ Հիշեցնենք՝ տավուշյան մարտերի օրերին ժամանակավորապես խափանվել էին անգամ կառավարության պաշտոնական կայքէջերը։

Արդյո՞ք մեր երկրի կիբերանվտանգությունը հուսալի է և ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել՝ բացառելու համար նման հարձակումները։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասում է․ սա ինֆորմացիոն պատերազմ է և այստեղ հաղթել հնարավոր կլինի միայն մտքի ուժեղացման ու երկրի կիբերանվտանգությունն ապահովող մարմիններում նոր, բանիմաց կադրերի ավելացմամբ։

«Մեր հաքերներն իրենց կայքերն ու ինֆորմացիոն կրիչներն են կոտրում, իրենք՝ մերը։ 21-րդ դարի պատերազմերն այդպիսին են։ Պետք է ուժեղանանք, տեխնիկական պաշտպանողական միջոցները հզորացնենք, որ նման բաներից զերծ մնանք։ Ամեն դեպքում վտանգ կա․ ինչ ինֆորմացիա էլ տանեն, թեկուզ՝ անձնական, ես դա խնդիր եմ համարում, որը պետք է լուծվի»,- նշում է Քրիստինե Պողոսյանը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանին կիբերանվտանգության առանձին կառույց է պետք, որպեսզի նման դեպքերում խնդիրը հստակ հասցեատեր ունենա։

Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելի ուշ վարչապետի խոսնակը հայտնեց․ ԱԱԾ-ն պարզել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ Կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot), ինչը չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկության կորզման մասին։ ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան