Karevorinfo  Իրադարձություններ  214

ՇՎՏՄ կասեցումներ Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում

21:05 երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ.
ՇՎՏՄ կասեցումներ Լոռիում և Կոտայքում, կրկնայց՝ Երևանում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Օգոստոսի 4-ին Տեսչական մարմինը կրկնայց է իրականացրել նաև Երևան քաղաքի Գնունի փողոցի հարակից շինանյութերի տոնավաճառ, որտեղ օրերս դիտարկվել էին մի քանի թերություններ: Թերությունները շտկված են եղել:

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումների գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ շրջայցի համար հիմք է հանդիսացել պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշումը՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ իրականացնելու վերաբերյալ: