Karevorinfo  Իրադարձություններ  764

Մի գիշերում պետք է Քոչարյանի, Սարգսյանի ունեցվածքն ազգայնացնել ու բանակի տրամադրության տակ դնել․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:30 երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
Մի գիշերում պետք է Քոչարյանի, Սարգսյանի ունեցվածքն ազգայնացնել ու բանակի տրամադրության տակ դնել․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, ոչ անհայտ Մարգարիտա Սիմոնյանն այսօր հանդես է եկել նոր գրառմամբ, որտեղ մեջբերել է, ըստ իրեն, 2005 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից ասված մտքեր այն մասին, որ նա դատապարտում և անիծում է մեր նախնիներին, քանի որ նրանք մեզ լավ ժառանգություն չեն թողել։ Եվ ահա Սիմոնյանը, իր տատիկին օրինակ բերելով, վրդովվում է, թե ինչպես կարելի է դատապարտել այդպիսի հերոսական անցյալ ունեցող նախնիներին, իսկ վերջում ամոթանք է տալիս վարչապետին։ Ինչպե՞ս եք գնահատում այս գրառումը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այս տիկինն այսքան ակտիվացել և ի՞նչ խնդիր է փորձում լուծել՝ մեկը մյուսից սադրիչ տեքստերով դիմելով Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես կասեր վերջերս կյանքի վայելքներից լիարժեք օգտվող Ռոբերտ Քոչարյանը, ում համար այնքան մտահոգված էր այս լրագրողը,  ո՞ւմ ականջներն են երևում Մարգարիտա Սիմոնյանի այս գրառումների հետևում։

-Սույն տիկինը, սերունդների փառահեղ անցյալ ասելով, չգիտեմ՝ ում նկատի ունի։ Նրան նայելով, Կրեմլի առջև նրա գալար-մալար պարերով, թույլ եմ տալիս ասելու, որ հավանաբար, հայրենիք ծախող ոճրագործներին նկատի ունի։ Հիմա ո՞ւմ երգն է երգում այս տիկինը և ինչո՞ւ է կպել հայ ժողովրդի կենդանի մարմնից։ Եթե որևէ մեկը հայոց լեզվին չի տիրապետում, հայ մշակույթի կրող չի, չունի ազգային ինքնագիտակցություն, հետևապես՝ նա հայ չի։ Հետևաբար՝ կարող եմ ասել, որ Մարգարիտա Սիմոնովան ռուսական իմպերիալիզմի խոսափողն է։ Այնպես որ՝ շատ հուզվել պետք չէ։ Պիտի սովորենք սրանց հայությունից դուրս դնել։ Այս կինն ամբողջ գիտակցական կյանքում ծառայում է Կրեմլին։

– Ներքին զարգացումների մասին խոսենք հուլիսի 31-ին Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ։ Շենքից դուրս գալով՝ նա լրագրողների հետ խոսեց քաղաքական հետագա անելիքների մասին՝ հայտարարելով, որ չի բացառում թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները։ Տեր-Պետրոսյանի հետ կապված, կարծեք թե, չի կարող լինել գործակցության որևէ եզր, իսկ ահա նախկին երկու նախագահների և ԱԱԾ նախկին տնօրենի համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, և ի՞նչ կարելի է սպասել այդ գործակցությունից։

– Ես էլ էի ժամանակին զարմացել, որ ԱԱԾ զարմանալի տնօրենը զարմանալիորեն հեղափոխության հետ է․․․ Այն, որ ինքը համագործակցել է, դա այն գլխից է եղել։ Նրա արագ բարձրանալը, միջին օղակի անձնավորությունը հանկարծ հայտնվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում, հավանաբար, նա ներդրված է եղել։ Այս մարդը գաղտնի կերպով, վստահաբար, համագործակցել է նրանց հետ, հիմա բաց է համագործակցում։ Եթե պադվալներից իսկապես սրանք դուրս եկան փողոց, ժողովուրդը չի նայի իշխանության անհասկանալի խաղերին, այլ հաշվեհարդար կտեսնի։ Այսօրվա իշխանությունը պիտի իմանա՝ եթե այսպես նահանջեն, մի օր հեղափոխական զանգվածից պատասխանը կստանան, նրանցից, ովքեր իրեն նվիրված էին անմնացորդ և անժամկետ։ Կոռուպցիոն վիրուսակիրները պետք է խցում լինեն։

– Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում ակնարկեց փողոցային պայքարի միջոցով իշխանափոխություն իրականացնելու մասին՝ շեշտելով, որ հստակ չի կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ, բայց քաղաքական սեղանին դրան հասնելու բոլոր տարբերակները դրված են։ Քոչարյանն ունի՞ այն վարկանիշն ու քաղաքական ռեսուրսը, որ թույլ կտան դա իրագործել։

– Իրականության մեջ սրանք կրակված փամփուշտներ են։ Փողի վրա էլ չի, որ ասում են՝ փող ունեն, խոսում են։ Այդ փողն իրենցը չի։ Դա պիտի ազգայնացվի։ Սրանց ունեցվածքները՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, բոլորի ունեցվածքը պիտի պետականացվի և դրվի բանակի տրամադրության տակ։ Երևի մի օր սրանց ուղարկենք Ղրղզստան և այնտեղի նոր իշխանությունները սրանց հարցերը լուծեն։ Օրենք ընդունեք, մի գիշերում ազգայնացրեք սրանց ունեցվածքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան