Karevorinfo  Իրադարձություններ  146

Դանակահարություն Երևանում․ քրեական գործ է հարուցվել

17:25 կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ.
Դանակահարություն Երևանում․ քրեական գործ է հարուցվել

Օգոստոսի 1-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 32-ամյա Վարազդատ Մկրտչյանն է:

Տեղի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, և կատարելով բացատրական աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է ներկայացել Երևանի բնակիչ, «Զեյթունցի Ճուտիկ» մականվամբ 48-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Հ. Հովհաննիսյանը ձերբակալվել է: