Karevorinfo  Իրադարձություններ  218

ԵԱՀԿ առաքելությունը Դոնբասում հրադադարի ավելի քան 200 խախտում է արձանագրել

16:00 կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ.
ԵԱՀԿ առաքելությունը Դոնբասում հրադադարի ավելի քան 200 խախտում է արձանագրել

ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելությունը Դոնբասում հինգ օրվա ընթացքում հրադադարի ավելի քան 200 խախտում է արձանագրել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկակոչելով առաքելության հաշվետվությունը։

Դրանում նշվում է 44 պայթյունի, 180 կրակահերթի, անհայտ զինամթերքի մեկ թռիչքի մասին։ Հաշվետվության համաձայն՝ դիտորդները նախկինի պես նաև ազատ տեղաշարժի սահմանափակումների են բախվել։

Նշենք, որ լիարժեք և համապարփակ հրադադարի մասին պայմանավորվածությանը եռակողմ շփման խումբը ձեռք է բերել հուլիսի 22-ին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 27-ին։

Ուկրաինայի արևելքում վեցամյա հակամարտության ընթացքում ավելի քան 14 հազար մարդ է զոհվել։