Karevorinfo  Իրադարձություններ  540

Ադրբեջանը ոչ մի ռազմական պլան կամ նպատակ չունի Հայաստանի հետ պետական սահմանին․ Հաջիև

18:45 շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Ադրբեջանը ոչ մի ռազմական պլան կամ նպատակ չունի Հայաստանի հետ պետական սահմանին․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ուղիղ կապի ուղի չկա։

«Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կապի նման ուղի գոյություն չունի։ Կապի որոշակի ուղի կա երկու երկրների լիազորված ներկայացուցիչների միջև։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ կապված մի շարք գործոնների արդյունքում, մասնավորապես՝ Երևանում կադրային մշտական փոփոխությունների, կապի այդ ուղին անարդյունավետ է», – ռուսական «Национальная оборона»-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ոչ մի ռազմական պլան կամ նպատակ չունի Հայաստանի հետ պետական սահմանին, «սահմանին լարվածությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին», միաժամանակ, սահմանային լարվածության համար մեղադրելով Հայաստանին։

Ալիևի օգնականն ասել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պետք է դիտարկել արցախյան հակամարտության համատեքստում։