Karevorinfo  Իրադարձություններ  316

Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ, բայց դրական տեղաշարժ չկա. փոխգնդապետի հայր

18:20 շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ, բայց դրական տեղաշարժ չկա. փոխգնդապետի հայր

Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

«Տեղափոխել են պալատ, բայց ոչ մի դրական տեղաշարժ չկա»,- տեղեկացրեց նա:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը:

Գործի շրջանակում շոշափվում է նաև նախկին մարզպետ, այժմ ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանի անունը։ Վերջինը հերքում է իր մասնակցությունը միջադեպին։

Հավելենք, որ շուտով լրանում է մեկ տարին, ինչ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է։