Karevorinfo  Իրադարձություններ  114

Պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին զգալի նվազել է․ ՊԵԿ

14:55 շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին զգալի նվազել է․ ՊԵԿ

2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ:

Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից: