Karevorinfo  Իրադարձություններ  195

Կորոնավիրուսը հաղթահարած Մոնտենեգրոյում կրկին վարակման դեպքեր են գրանցվում

13:15 շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Կորոնավիրուսը հաղթահարած Մոնտենեգրոյում կրկին վարակման դեպքեր են գրանցվում

Մոնտենեգրոն, որը եվրոպական առաջին երկիրն էր, որտեղ ամբողջությամբ ազատվել էին COVID-19-ից, վերջին շրջանում նոր դեպքեր են գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք կորոնավիրուսային հիվանդության համաշխարհային վիճակագրությունը ներկայացնող worldometers.info կայքից։

Մայիսի 5-ի դրությամբ՝ Մոնտենեգրոյում կորոնավիրուսի 324 հաստատված դեպք կար, որից 315-ը ապաքինվել էր, իսկ 9-ը՝ մահացել։ Մայիսի 5-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսի նոր դեպք չէր հայտնաբերվել։ Հունիսի 14-ից օրական դեպքերը շարունակաբար աճում են։

Ռեկորդային ցուցանիշը հուլիսի 14-ին է գրանցվել։ Այդ օրը 539 նոր դեպք է հաստատվել։ Այժմ Մոնտենեգրոյում COVID-19-ի 3․073 հաստատված դեպք կա, որից 2020-ը՝ փաստացի բուժվող։ Գրանցված մահերի թիվը 48 է։ Մինչ օրս ապաքինվել է 1․005 քաղաքացի։

Հիշեցնենք՝ 628 հազար բնակչություն ունեցող Մոնտենեգրոյում COVID-19-ի առաջին 2 դեպքը գրանցվել էր մարտի 17-ին։ Վարակակիրներից մեկը ժամանել էր ԱՄՆ-ից, մյուսը՝ Իսպանիայից։

Նելլի Մելքոնյան