Karevorinfo  Իրադարձություններ  233

Հայտնի է ՍԴ դատավորի նոր թեկնածուի անունը

10:55 շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ.
Հայտնի է ՍԴ դատավորի նոր թեկնածուի անունը

Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

Ավելի վաղ ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել նաև Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, որն ավելի քիչ ձայն է հավաքել:

Հիշեցնենք՝ ՍԴ դատավորի երեք թափուր տեղ կա: Հայաստանում վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Մյուս երկու տեղերի համար առաջադրման իրավունքը նախագահինն ու Դատավորների ընդհանուր ժողովինն է։

Նելլի Մելքոնյան