Karevorinfo  Իրադարձություններ  325

Կորոնավիրուսի հերթական զոհը Ադրբեջանի ԶՈՒ-ում․ բարձրաստիճան սպա է մահացել

23:00 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Կորոնավիրուսի հերթական զոհը Ադրբեջանի ԶՈՒ-ում․ բարձրաստիճան սպա է մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ում գրանցել է կորոնավիրուսից մահվան դեպք։ Հուլիսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով մահացել է ադրբեջանական ԶՈՒ-ի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի բժշկական ծառայության մայոր Թեյմուր Ջաֆարովը։ Այս մասին հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի ԶՈՒ-ում սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է, որ պաշտոնապես հաստատել են երկրի իշխանությունները։ Սակայն սոցիալական ցանցերում ու ընդդիմադիր մամուլում պարբերաբար են տեղեկություններ հրապարակվում, որ երկրի բանակում վարակվածների թիվը մեծ է, կան նաև մահվան դեպքեր, որոնք իշխանությունները թաքցնում են հանրությունից։

Տարբեր հրապարակումների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդ զինվորներին տեղափոխում են Ահմեդբեյլիի զինվորական հիվանդանոց։ Հիվանդներից վերցնում են բջջային հեռախոսները՝ հնարավորություն չտալով կապ հաստատել հարազատների հետ, իսկ հոսպիտալի տարածքը վերահսկվում է ռազմական ոստիկանության կողմից։ Զինվորականների հարազատներն ամիսներով չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ, տեղեկություն չունեն՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։

Կան նաև տեղեկություններ, որ ԶՈՒ-ում կորոնավիրուսից մահացածներին հուղարկավորում են փակ ալյումինե դագաղներով։ Շատ դեպքերում տեղյակ չպահելով հարազատներին։

Կան նաև լուրեր, որ բազմաթիվ զինվորներ կորոնավիրուսով են վարակվել մայիսի վերջին անցկացված զորավարժությունների ընթացքում։

Նշենք, նաև, որ պաշտոնապես միայն մայիսին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Զինված ուժերում կան կորոնավիրուսի դեպքեր։   Չնայած, որ հուլիսին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքեց, որ բանակում կորոնավիրուսով վարակվածներ կան։

Հավելենք, նաև որ Իլհամ Ալիևի հրամանը ավելի վաղ Պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նաթիկ Ալիևին էր  ազատել  զբաղեցրած պաշտոնից։

Տարբեր փորձագետներ այս պաշտոնանկությունը կապում են հենց երկրի Զինված ուժերում կորոնավիրուսի տարածման հետ։

Էմմա Չոբանյան