Karevorinfo  Իրադարձություններ  129

Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ ու մարզադահլիճներ կբարեկարգվեն

22:50 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ ու մարզադահլիճներ կբարեկարգվեն

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ և մարզադահլիճներ, փոխանցում է «Արցախպրեսը»։

ԱՀ ՌԵՍԶ նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա ընթացքում նախարար Սամվել Շահրամանյանի և Արցախի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծումը տեղափոխվում է գործնական փուլ:

Մասնավորապես՝ շրջայցի ընթացքում նախարարների առաջին կանգառը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտն էր, որտեղ քննարկվե է հին վազքուղին նորով փոխարինելու հարցը: Նոր վազքուղին անհամեմատ ավելի արդյունավետ կդարձնի թեթև ատլետիկայի պարապմունքները: Տեղում քննարկվել են նաև ծրագրի իրականացման մանրամասներն ու ժամկետները:

Հաջորդիվ գերատեսչությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի համար 7 դպրոց, որի նկուղային հարկում հարմարեցված պայմաններում մարզվում են արցախցի ծանրորդները: Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը տեղում ներկայացրել է մարզադահլիճի վերանորոգման նախագիծը, ըստ որի, հարակից, չափերով ավելի մեծ տարածքը կարելի է վերանորոգել ու կահավորել որպես ծանրամարտի դահլիճ: Քննարկվել է նաև դպրոցի մարզահրապարակը բարեկարգելու ծրագիրը: Այն կծառայի ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլ նաև կօգտագործվի տարբեր մարզական միջոցառումների համար:

ԼՂՀ կամավոր ֆիզկուլտուրային-մարզական կենտրոնի մարզադահլիճը, որտեղ անցկացվում են սեղանի թենիսի պարապմունքները, տարիներ շարունակ չի վերանորոգվել: Այդուհանդերձ, անգամ խոնավության և այլ անհարմարությունների պայմաններում մարզումները չեն դադարեցվել: Նախարարները գնահատեցին կարիքները: Վերանորոգման աշխատանքների մեկնարկը չի ուշանա:

Ազատամարտիկների 31 հասցեում գտնվող շենքի ապաստարանը նախկինում օգտագործվել է որպես մարզադահլիճ: Նախարարներ Սամվել Շահրամանյանն ու Արամ Սարգսյանը եղան նաև այդ դահլիճում՝ պարզելու՝ հնարավո՞ր է վերաբացել այն բարեկարգումից հետո:

Շրջայցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ առաջնահերթության, ընթացիկ տարում վերանորոգել ու բարեկարգել վերոհիշյալ մարզադահլիճները: ՌԵՍԶ նախարարության սպորտի վարչության կողմից տեխնիկական առաջադրանքներ կներկայացվեն, ինչի հիման վրա քաղաքաշինության նախարարության մասնագետները կգնահատեն կարիքները և կմշակեն նախահաշիվ ու պլան: