Karevorinfo  Իրադարձություններ  136

Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:45 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից պահանջել են 50 հազար դրամ։

Հուլիսի 31-ին ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները գումարը ստանալուց հետո բռնվել ու բերման են ենթարկվել։ Փողը հայտնաբերվել է մեքենայի սրահում։

Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։