Karevorinfo  Իրադարձություններ  120

ՇՎՏՄ ներկայացուցիչները Կոտայքի մարզում խախտումներ են արձանագրել

19:50 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
ՇՎՏՄ ներկայացուցիչները Կոտայքի մարզում խախտումներ են արձանագրել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում:

Շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների առնչությամբ կազմվել են արձանագրություններ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: