Karevorinfo  Իրադարձություններ  489

Վարչապետի խոստումից 4 ամիս անց․ ի՞նչ փուլում է COVID-19-ի հայկական թեստերի կիրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:00 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Վարչապետի խոստումից 4 ամիս անց․ ի՞նչ փուլում է COVID-19-ի հայկական թեստերի կիրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

9․922 թեստ՝ վերջին 1 շաբաթում։ Հայաստանում կորոնավիրուսի թեստավորման օրական միջին ցուցանիշը հուլիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում գրեթե 1400 է եղել։ Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանը դեռ գրեթե 4 ամիս առաջ՝ ապրիլի 6-ին, խոստանում էր մի քանի օրում թեստերի օրական քանակը 1000-ի հասցնել, իսկ հետո՝ ավելի շատացնել։

Այսօր, երբ կորոնավիրուսի հայկական թեստերը պատրաստ լինելուց մեկ ամսից ավելի է անցել, Factor.am-ը փորձել է պարզել, թե ինչ առաջընթաց կա։

Հայկական թեստերի արտադրությամբ զբաղվող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Առողջապահության նախարարությունից պաշտոնական գրության են սպասում։ Ստանալուց հետո սկսելու են թեստերի տրամադրումը ԱՆ-ին, որպեզի վերջինն արդեն բաշխի համապատասխան կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներում։

Factor.am-ի հետ զրույցում Արսեն Առաքելյանը հայտնեց, որ գրությունն արդեն ստացել են։ Այլ մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, թե հանդիպման է։

Փորձեցինք զրուցել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովսեփ Ղազարյանի հետ, որը, սակայն հայտնեց, թե Արսեն Առաքելյանն անձամբ է ցանկանում բոլոր հարցերին պատասխանել, միայն թե այսօր ժամանակ չունի։

Հավելյալ տեղեկության համար կապ հաստատեցինք ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ։

«Մենք փորձաքննություններն արել ենք, բայց դեռ գործընթացներ կան։ Մեզ մոտ կան թեստերը, բայց դրանք դեռ չեն օգտագործվում, դեռ ընթացակարգ կա»,- նշեց Վանյանը։

Թե ինչ ընթացակարգի մասին է խոսքը՝ Արտավազդ Վանյանը հորդորեց ԱՆ-ից ճշտել։ Այնտեղից, սակայն, մեզ կրկին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ ուղղորդեցին։ Փորձեցինք պարզել՝ անհայտ ընթացակարգերից հետո արդյո՞ք առաջիկայում հայկական թեստերը նաև մասնավոր հատված են հասնելու։

COVID-19-ի վճարովի ՊՇՌ թեստավորում իրականացնող «Վարդանանց» ԲԿ-ի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը մեզ փոխանցեց, որ իրենց մոտ առայժմ միայն արտերկրից բերված թեստեր են օգտագործվում, հայկականների հետ կապված լուր չունեն։

«Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հայկական թեստերին առնչվող որևէ առաջարկ դեռ չեն ստացել։

«Համագործակցության ոչ մի առաջարկ չի եղել, որ մենք մերժենք։ Եթե նորմալ լինի, աշխատի նորմալ, այո՛, ինչո՞ւ ոչ։ Մեզ համար ավելի լավ չէ՞, որ դա օգտագործենք»,- ասաց Ասատրյանը։

Ի դեպ, վճարովի թեստավորումից բացի՝ այս բուժհաստատությունը նաև Առողջապահության նախարարության հետ պայմանագիր ունի։ Ստացվում է՝ COVID-ի հայկական թեստերը դեռ պետպատվերի շրջանակում էլ ոչ բոլոր ախտորոշիչ կենտրոններին են առաջարկվել։

Իսկ ի՞նչ է հայտնի COVID-19-ի հայկական թեստերի մասին։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի՝ ավելի վաղ տրամադրած տվյալներով՝ դրանք 98-100% ճշտություն ունեն, արտադրվել են Չինաստանի և Շվեյցարիայի հետ համագործակցությամբ, իսկ արժեքը 2․5-2․75 դոլար է, այսինքն՝ 1200-1300 դրամ։ Ի դեպ, ՄԿԻ տնօրեն Արսեն Առաքելյանն ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հայկական թեստերի առաջին խմբաքանակի համար Կառավարության տրամադրած 550 հազար դոլարի կեսն է օգտագործվել։ Մյուս մասով, գուցե, հետագայում թեստերի 2-րդ խմբաքանակ արտադրեն։

Հավելենք, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի 163 հազարից ավելի թեստավորում է իրականացվել։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 87-րդն է, տարածաշրջանում՝ վերջինը։

Հարևան Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանից 33 անգամ պակաս են, արդեն 225 հազարից ավելի թեստավորում է կատարել։ Հայաստանից 7000-ով պակաս դեպքեր ունեցող Ադրբեջանում էլ մինչ օրս արդեն 724 հազար թեստավորում է իրականացվել։ Հայաստանից մի քանի անգամ շատ թեստավորում կատարվել է նաև այնպիսի երկրներում, որտեղ բնակչությունը 3 միլիոնի էլ չի հասնում։ Դրանք են, օրինակ, Լատվիան, Լիտվան, Քաթարը, Լյուքսեմբուրգը և Կիպրոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան