Karevorinfo  Իրադարձություններ  132

Իրանը պատրաստ է Ուկրաինային փոխհատուցում վճարել խոցված «Բոինգ»-ի համար

19:30 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Իրանը պատրաստ է Ուկրաինային փոխհատուցում վճարել խոցված «Բոինգ»-ի համար

Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել Ուկրաինային փոխհատուցում վճարել՝ Թեհրանի մերձակայքում խոցված «Բոինգ»-ի համար։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիին։

Նա, միաժամանակ, հավելել է, որ դրա համար ժամանակ կպահանջվի, քանի որ հարկավոր է իրավիճակի «տարբեր տեխնիկական և իրավաբանական կողմերը» քննարկել։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Բոինգ 737-800», որը չվերթ էր իրականացնում Թեհրան-Կիև ուղղությամբ, կործանվել է հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաքից թռիչքից կարճ ժամանակ անց։ Աղետի զոհ է դարձել 176 մարդ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնեց օդանավի խոցման պատասխանատվությունը՝ պարզաբանելով, որ սխալմամբ այն թևավոր հրթիռի հետ է շփոթել։