Karevorinfo  Իրադարձություններ  271

ՀԲՖ նախագահի ընտրությունը կհետաձգվի

ՀԲՖ նախագահի ընտրությունը կհետաձգվի

ՀԲՖ նախագահի ընտրությունը կհետաձգվի
16:00 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
ՀԲՖ նախագահի ընտրությունը կհետաձգվի

Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին Armsport-ին հայտնել են ՀԲՖ-ից:

Աղբյուրը հիշեցնում է որ հուլիսի 30-ին պետք է կայանար ՀԲՖ գործկոմի նիստը, որի ընթացքում հաստատվելու էր նախագահի թեկնածուների ցանկը: Նիստը նույնպես տեղի չի ունեցել:

Հուլիսի 27-ին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր 3 կառույցներին՝ ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիայից մեզ հայտնեցին, որ այդ հարցերի պատասխանն արդեն ուղարկվել է և այժմ ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին, որպեսզի հաստատվի ընտրության օրը:

Հիշեցնենք, որ նախագահի ընտրության համար կար գրանցված երկու թեկնածու, որոնցից մեկն անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն է: