Karevorinfo  Իրադարձություններ  115

ԵՄ երկրների ՀՆԱ-ն ռեկորդային՝ 14.4% անկում է գրանցել

15:25 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
ԵՄ երկրների ՀՆԱ-ն ռեկորդային՝ 14.4% անկում է գրանցել

Եվրամիության երկրների ՀՆԱ-ն երկրորդ եռասմյակում, տարեկան կտրվածքով, 14.4% անկում է գրանցել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Eurostat-ի տվյալները։

Եռամսյակային հաշվարկով ցուցանիշը կրճատվել է 11.9%-ով, իսկ տարվա առաջին երեք ամիսներին անկումը կազմել է 3․6%։ Այսպիսով, ըստ աղբյուրի, եվրոպական տնտեսությունը ռեցեսիայի է գնում։

Եվրոգոտում 19 երկիր է ներառված, և նրանց ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում նվազել է 12.1%-ով, տարեկան կտրվածքով՝ 15%-ով։

Նշվում է, որ այս անկումն ամենամեծն է վիճակագրության վարման սկզբից՝ 1995 թվականից ի վեր։

Եվրահանձնաժողովը հուլիսյան զեկույցում կանխատեսել էր, որ ընթացիկ տարում եվրոգոտու իրական ՀՆԱ-ն, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, 8.7%-ի անկում կգրանցի։