Karevorinfo  Իրադարձություններ  169

Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

14:00 ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Երանոսից մինչև Լիճք ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

Հիմնանորոգվում է Մ10‚ Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից մինչև Լիճք հատվածը, տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։

7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։