Karevorinfo  Իրադարձություններ  258

Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված քաղաքացիներին․ տուժածներ չկան

21:35 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված քաղաքացիներին․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 16։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գրիգոր» եկեղեցիների մոտակայքում քաղաքացիներ են մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացիներ Լյովա Մ․-ն (ծնված 1947 թ.), Էմմա  Ա․-ն (ծնված 1949 թ.), Դավիթ Դ․-ն (ծնված 1968 թ.) և Հասմիկ Մ․-ն (ծնված 1975 թ.) մոլորվել են «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գրիգոր» եկեղեցիների մոտակա անտառային հատվածում։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել նրանց ավտոմեքենայի մոտ․ տուժածներ չկան։