Karevorinfo  Իրադարձություններ  222

Հայտնի է ՍԴ դատավորի ևս երկու թեկնածուի անուն

20:40 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Հայտնի է ՍԴ դատավորի ևս երկու թեկնածուի անուն

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին ներկայում իր թեկնածությունն է առաջադրել երկու դատավոր: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունն առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից:

Մյուսը դիմումը ստացվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի կառույցի թեկնածուն։

ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Կառավարությունն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին:

Նարեկ Կիրակոսյան