Karevorinfo  Իրադարձություններ  160

Բելառուսի նախագահի թեկնածուները հնարավոր սադրանքների վերաբերյալ նախազգուշացում են ստացել

20:10 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Բելառուսի նախագահի թեկնածուները հնարավոր սադրանքների վերաբերյալ նախազգուշացում են ստացել

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն, քանի որ, հնարավոր է, մինչ ընտրությունները երկիր զինյալների խումբ ներթափանցի։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Բելառուսի ԿԸՀ-ում նախագահի թեկնածուներին շտապ խորհրդակցության են հրավիրել, որտեղ էլ հայտնել են հնարավոր սադրանքների, ինչպես նաև նախընտրական միջոցառումների ժամանակ անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

Նախագահի թեկնածուներից Աննա Կանոպացկայայի հաղորդմամբ՝ լրացուցիչ ցանկապատներ են տեղադրվելու, ստուգումներ են իրականացվելու։

Մեկ այլ թեկնածու Անդրեյ Դմիտրիևը նշել է, որ իշխանությունները չեն բացառում Բելառուսում ինտերնետն անջատելու հնարավորությունը, եթե համարեն, որ դա երկրի անվտանգության համար անմիջական սպառնալիք է։

Բելառուսի ղեկավարի պաշտոնում առաջադրված Սվետլանա Տիխոնովսկայան իր հերթին լրագրողներին տեղեկացրել է, որ, չնայած հնարավոր սադրանքներին, մտադիր է շարունակել ընտրարշավները Մինսկում և մարզերում:

Նելլի Մելքոնյան