Karevorinfo  Իրադարձություններ  507

Ուժի ցուցադրությո՞ւն, թե՞ պատերազմի սպառնալիք․ Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանում համատեղ զորավարժություն են անցկացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:00 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Ուժի ցուցադրությո՞ւն, թե՞ պատերազմի սպառնալիք․ Թուրքիան ու Ադրբեջանը Նախիջևանում համատեղ զորավարժություն են անցկացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 12-ից Տավուշում ծավալված մարտական գործողություններում կրած կորուստներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի դադարեցրել ռազմական հռետորաբանությունը, այլև Հայաստանին «դեմ առ դեմ մարտի» հրավիրելուց անմիջապես հետո ավագ եղբոր՝ Թուրքիայի Զինված ուժերի հետ երեկվանից լայնածավալ զորավարծություններ է սկսել Նախիջևանում։

Թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի ԶՈՒ անձնակազմը, թուրքական զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետեր, երկու երկրների ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները։

Այս վարժանքների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմանական գործողություններից անմիջապես հետո, որոնց արդյունքում հայկական կողմն ունեցավ դիրքային բարելավում, իսկ հակառակորդը կրեց ինչպես նյութական, այնպես էլ մարդկային կորուստներ։

Հայաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով այս զորավարժություններին, հայտարարեց․ «Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման՝ միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը»։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այս զորավարժությունը առաջին հերթին ուժի ցուցադրություն է, բայց մտահոգիչ կետեր էլ ունի։ Աբրահամյանը դժվարանում է նշել, թե հակառակորդի հաջորդ ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ որ ուղղությունից կարող է լինել, սակայն արձանագրում է, որ այս զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

Նա նկատում է՝ Թուրքիան միշտ է սպառնացել Հայաստանին, իսկ տավուշյան գործողություններից հետո արդեն փորձում է իր անմիջական ներգրավվածությունը բացահայտ ցուցադրել։

Այս զորավարժությունների հետ կապված ավելորդ մտահոգությունների կարիք չկա, սրանք ավելի շատ հոգեբանական առումով ճնշում գործադրելու փորձեր են, կարծում է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը։ Նա նշում է, ուժի դիրքերից ՀՀ-ի հետ խոսել և ստիպել, որ միակողմանի զիջումների գնա, հակառակորդին չի հաջողվի՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժային ցուցադրություն կկազմակերպի։

Այն, որ ՀՀ-ի հետ ուժի լեզվով խոսել պետք չէ, հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններին երեկ անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է․ «Բուն ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին»։

Հավելենք, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչ օգոստոսի 10-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան