Karevorinfo  Իրադարձություններ  127

Վրաստանի կառավարությունը Wizz Air-ին և Ryan Air-ին արգելել է չվերթներ իրականացնել

17:15 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Վրաստանի կառավարությունը Wizz Air-ին և Ryan Air-ին արգելել է չվերթներ իրականացնել

Վրաստանի կառավարությունը Wizz Air և Ryan Air ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել օգոստոսին։ Հաջորդ ամիս կանոնավոր չվերթներ կլինեն միայն Փարիզ, Մյունխեն և Ռիգա ուղղություններով, գրում է aliq.ge-ն։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Կառավարությունը նշված ցածր բյուջետային ընկերություններին թռիչքների թույլտվություն չի տվել։ Պատճառը երկրում համաճարակային իրավիճակն է։

«Մեկ ամգամ էլ բացատրեմ` ինչո՞ւ է Ryanair-ի և Wizz Air-ի հետ աշխատանքն առավել մեծ ժամանակ պահանջում, քան ասենք Lufthansa-ի կամ Air France-ի։ Առաջինները ցածր բյուջետային են, ու ցածր գները պահպանելու համար նրանք ստիպված են լինելու շաբաթական 2 անգամ չվերթ իրականացնել։ Այս փուլում նրանք պաշտոնապես առաջարկել են ավելի քան 10 ուղղություն։ Սա նշանակում է շաբաթական 20-ից ավելի թռիչք ու ուղևորների մեծ հոսք։ Մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան։ Մենք պետք է պահպանենք մեր գլխավոր ձեռքբերումը` բնակչության առողջությունը»,- ասել է նախարարը։