Karevorinfo  Իրադարձություններ  130

Փարաքարում հայտնաբերված խախտումների հիմքով ՔՏՀԱ տեսչական մարմինը Դատախազություն է դիմել

16:10 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Փարաքարում հայտնաբերված խախտումների հիմքով ՔՏՀԱ տեսչական մարմինը Դատախազություն է դիմել

Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. հուլիս ամսին ստուգում է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ խնդիրների ուսումնասիրության նպատակով։

Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրության և տեղազննության արդյունքում արձանագրվել է ընդհանուր թվով 36 խախտում, որից 34 խախտումների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում, որով արձանագրված խախտումների համար միջնորդություն է ներկայացվել ՀՀ Արմավիրի մարզպետին՝ Փարաքար համայնքի համապատասխան պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու, խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Արձանագրված 2 խախտումների վերաբերյալ նյութեր են պատրաստվել և ներկայացվել իրավասու մարմիններին։