Karevorinfo  Իրադարձություններ  197

Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը շուրջ 103 մլն դրամի վնաս է պատճառվել

15:30 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Բացահայտվել է ծառերի ապօրինի հատմամբ զբաղվող հանցավոր խումբ. պետությանը շուրջ 103 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, պարզվել է կազմակերպված խմբի անդամների շրջանակը, ինքնությունը, պետությանը պատճառված վնասի չափը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017-2018թթ. Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի բնակիչը բնության հատուկ պահպանող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 14-րդ պահաբաժնի՝ «Պարզ լճին» հարակից անտառային տարածքում, տևական ժամանակ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Հաղարծին բնակավայրի բնակիչների, ինչպես նաև՝ իր ընտանիքի անդամներից ոմանց՝ կատարելով դերաբաշխում:

Ըստ այդմ, եղբայրը «ԴՏ 75» տեսակի թրթուրավոր տրակտորով իրականացրել է նոր ճանապարհների բացման, կանգուն ծառերի տապալման, հատված ծառերից գոյացած փայտանյութը մեկ տարածքում կուտակելու, հայրը՝ «Գազ 53» տեսակի բեռնատար ավտոմեքենայով փայտանյութը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ տեղափոխելու և վաճառելու աշխատանքներ, իսկ խմբի կազմում ընդգրկված մյուս անձինք, ըստ նախապես որոշված դերաբաշխման, կատարել են կանգուն ծառերի հատման, փայտանյութն անտառային տարածքում նախնական մշակման, դրանք բեռնատարի թափքում բարձելու, «ԴՏ 75» տեսակի տրակտորով կանգուն ծառերը կողաշրջելու և դրանք իբրև քամատապալ ներկայացնելու աշխատանքներ:

Պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատումների արդյունքում գոյացած փայտանյութի մի մասը որպես շինափայտ ձեռք են բերվել Իջևան համայնքին հարակից բնակավայրերում գտնվող, փայտանյութի վերամշակման սղոցարաններ ունեցող անձանց կողմից, իսկ փայտանյութի մյուս մասն էլ, որպես վառելափայտ, վաճառվել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ կազմակերպված խմբի ղեկավարը, անտառում անարգել ելումուտ կատարելու և այդ ընթացքում ապօրինի ծառահատումներով զբաղվելու, ինչպես նաև՝ անօրինական գործունեությունն իբրև օրինական ներկայացնելու նպատակով, իր գործունեությունն անարգել կազմակերպելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում՝ պահպանության գծով տեղակալների, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավարների, տվյալ պահաբաժնի և ավագ անտառապահի, ինչպես նաև՝ հատուկ ջոկատի տեսուչի հետ, որոնց հովանավորչությամբ էլ կազմակերպված խմբի անդամները շուրջ 2 տարի շարունակ, առանց որևէ լուրջ խոչընդոտների, իրականացրել են ծառերի ապօրինի հատումներ, որոնց քանակը և ծավալը թաքցնելու նպատակով հատված ծառերի կոճղերը քողարկել են հողաթմբերի տակ կամ մասամբ հրկիզել:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են իրականցվել Դիլիջան համայնքում, Հաղարծին բնակավայրում և Իջևան համայնքում գտնվող կազմակերպված խմբի անդամների, ինչպես նաև՝ պաշտոնեական հանցագործություններ իրականացրած կամ դրանց հետ առնչություն ունեցող բազմաթիվ անձանց բնակարաններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր և առարկաներ, ինչի արդյունքում 10 անձ ձերբակալվել է:

Քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի կողմից 2017թ. փետրվարից 2018թ. դեկտեմբերը նշված պահաբաժնի անտառային տարածքներում իրականացվել են ընդհանուր 277 հատ տարբեր տեսակի և տրամագծերի կանգուն ծառերի ապօրինի հատումներ՝ պետությանը պատճառելով 103.151.250 ՀՀ դրամի չափով առանձնապես խոշոր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ապօրինի ծառահատումներ կատարելու նպատակով կազմակերպած խումբ ստեղծած և ղեկավարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը կազմակերպելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև հանցավոր խմբի մյուս անդամներին, այդ թվում՝ պաշտոնատար, ինչպես նաև՝ ապօրինի հատված ծառերից գոյացած փայտանյութը ձեռք բերած անձանց:

Արդյունքում՝ 10 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 38-296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը օժանդակելը) 3-րդ մասով, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 8 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հինգի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը, իսկ տասի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: