Karevorinfo  Իրադարձություններ  145

Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի

14:30 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի

Մահմեդական ուխտագնացները չորեքշաբթի օրը սկսեցին ամենամյա ուխտագնացությունը դեպի Մեքքա: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի նրանց թիվն անհամեմատ փոքր է նախորդ տարիների մասնակիցների թվից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ժամանակակից պատմության մեջ, առաջին անգամը լինելով, այս տարի այլ երկրներից ուխտավորներ չեն կարող այցելել այստեղ: Այս տարվա արարողությանը թույլատրվել է մասնակցել միայն Սաուդյան Արաբիայի 10 հազար ուխտավորների, որոնց 70 տոկոսն այս թագավորությունում բնակվող օտար քաղաքացիներն են: Մնացյալ 30 տոկոսի մեջ են մտնում Սաուդյան Արաբիայի բուժհիմնարկներում և անվտանգության համակարգում աշխատող, կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված անձինք: Այս մասին որոշումը կայացվել է որպես երախտիքի խոսք` ուղղված նրանց:

Մահմեդական աշխարհի համար ամենասուրբ վայրերը` Մեքքա և Մեդինա է ամեն տարի այցելում մոտ 2.5 միլիոն հավատացյալ: Արարողություններն այստեղ տևում են մեկ շաբաթ: Յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է կյանքում գոնե մեկ անգամ լինել Մեքքայում:

Մինչև այս քաղաք հասնելը, այս տարի ուխտագնացները պիտի անցնեն թեստավորում, իսկ վերադարձից հետո պարտավորվել են մնալ կարանտինային պայմաններում: