Karevorinfo  Իրադարձություններ  172

Երևանում կինը ծննդաբերել է, ապա նորածնին պոլիէթիլենային տոպրակով աղբարկղը նետել․ նա ձերբակալված է

10:45 հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Երևանում կինը ծննդաբերել է, ապա նորածնին պոլիէթիլենային տոպրակով աղբարկղը նետել․ նա ձերբակալված է

Հուլիսի 29-ին ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Խաչատուրյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ․-ն է, ով նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Արմինե Հ․-ն ձերբակալվել է։