Karevorinfo  Իրադարձություններ  164

Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման

22:35 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսվել, հաղորդում է ermenihaber-ը։

Մոտ երկու ամիս տևած քննությունից հետո, դատարանի որոշմամբ՝ Մազլում Դ․ անունով մեղադրյալը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մայիսին նշյալ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Նշենք, որ կալանավորված Մազլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, այդ անգամ նույնպես ասել էր, որ իր հիվանդության ազդեցության տակ է նման կերպ վարվել։

Մազլումը պնդել էր, որ որևէ պատճառ չկա իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա զղջացել է իր արարքի համար։