Karevorinfo  Իրադարձություններ  290

Թուրքիան և Ուկրաինան, հնարավոր է, «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն

22:00 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Թուրքիան և Ուկրաինան, հնարավոր է, «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսեն

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Գյուլդերեն ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ պայմանների ապահովման դեպքում Թուրքիան և Ուկրաինան հնարավոր է համատեղ անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսեն, փոխանցում է ermenihaber-ը։

Խոսքը վերաբերում է թուրքական «Bayraktar» տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերին։

Գյուլդերեն նշել է, որ Ուկրաինան վերջերս Թուրքիայից գնել է «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ներ և հավելել, որ քննարկման փուլում են Ուկարինայում համատեղ ավելի ուժեղ համակարգեր զարգացնելու և նույնիսկ «Bayraktar»-ների արտադրության հարցը։

Դեսպանի համոզմամբ՝ նշյալ ԱԹՍ-ների համատեղ արտադրությունը կարող է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ուկրաինա համագործակցության նոր խորհրդանիշ լինել։

«Մեր ազգային անվտանգության շուրջ շատ կարևոր ծրագրեր ենք քննարկում։ Այս ոլորտում շարունակում ենք ակտիվորեն աշխատել»։

Բացի այդ, Գյուլդերեն շեշտել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցությունը ամրապնդել պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրնեի համագործակցությունը։