Karevorinfo  Իրադարձություններ  214

Նախկին ու ներկա պաշտոնյաները կապամոնտաժե՞ն իրենց առանձնատները՝ հանուն Սևանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:25 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Նախկին ու ներկա պաշտոնյաները կապամոնտաժե՞ն իրենց առանձնատները՝ հանուն Սևանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սևանն այս տարի կրկին ծաղկել է, թեև կապտականաչ ջրիմուռների քանակը լճում համեմատաբար քիչ է: Պատճառը եղանակային պայմաններն են և, եթե նախորդ տարիներին Սևանը ծաղկում էր հունիսից, այս տարի սկսել է ծաղկել հուլիսին: Փոքր Սևանում կապտականաչ ջրիմուռներն իրենք իրենց վերացել են՝ առանց Կառավարության օգնության: Իշխանավորները հույս ունեն, որ Մեծ Սևանում ևս դրանք իրենք իրենց կվերանան:

«Հուրախություն մեզ՝ արդեն Փոքր Սևանում չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած: Հուսանք՝ ինքն իրեն հետ կգնա: Այսօր Կառավարության կողմից շատ խիստ և շատ հրատապ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, ներկայացնել բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է անենք, որպեսզի եկող տարի կա՛մ կանաչած հատված չունենանք, կա՛մ շատ քիչ լինի: Դա վերաբերում է անտառապատ, ճահճացած տարածքների մաքրմանը, նաև կեղտաջրերի՝ դեպի Սևանա լիճ և գետեր հոսելու մաքրման մեխանիզմները ներդնելուն»,- նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

Թեպետ այս տարի Սևանն ավելի քիչ է ծաղկել, սակայն լճի էկոլոգիական վիճակը մասնագետները գնահատում են վատ՝ հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, թափանցիկությունը փոքր է՝ մինչև 4 մետր, իսկ սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որպեսզի ծաղկման պրոցեսը շարունակական լինի:

«Լիճը օլիգոտրոֆից մեզոտրոֆ վիճակում է, ունենք կենսածին նյութերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ այս պահին լճում վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ»,- նշեց ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը:

Կենդանաբանության և հիդրոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի գնահատմամբ էլ՝ հենց ծաղկման փաստը խոսում է ջրի որակի վատացման մասին, ինչը վերջին տարիներին գնալով խորանում է, և դա ազդում է թե՛ կենդանական աշխարհի, թե՛ մարդկանց վրա։

«Կապտականաչ ջրիմուռների ծաղկումով ամեն ինչ չի ավարտվում: Այդ ջրիմուռները հատկապես վտանգավոր են այն առումով, որ արտազատում են միկրոցիստին թունանյութը, որը բավականին վտանգավոր է ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար: Մարդկանց մոտ ազդում է լյարդի, մաշկի վրա, կենդանիների մոտ առաջացնում է սնկային հիվանդություններ»,- նշեց նա:

Կապտականաչ ջրիմուռների դեմ Հայաստանի Կառավարությունը մտադիր է պայքարել Եվրամիության հատկացրած 5 մլն եվրո դրամաշնորհի միջոցով: Դրա շրջանակում կմաքրվեն ջրածածկ անտառաշերտերը: Անցած տարի Վարդենիսի տարածքում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք, այս տարի աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է մաքրել մոտ 200 հա ափամերձ անտառաշերտ: Դրամաշնորհի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել նաև կեղտաջրերի մաքրման կայաններ, սակայն թե քանի՞ կայան հնարավոր կլինի տեղադրել, Վահե Ջիլավյանը դեռ չգիտի. «Մաքրման կայաները նախկինում ինչ ծրագրեր են եղել, ես չեմ կարող ասել, բայց հենց հիմա ԵՄ-ի հետ քննարկվում է, նաև Կառավարությունում է քննարկման փուլում, թե ինչ ֆինանսական միջոցներով կարող ենք դա անել»:

2004 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի իրականացվում է սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրում: Կառավարությունը հուսով է, որ դրա շնորհիվ ձկնորսներն օրինական դաշտ կբերվեն: Աշխատանքներ են տարվում՝ լճի «սանիտար» համարվող կողակի պոպուլյացիայի վերականգնման համար: Խնդիր չկա նաև Սևանի ձուկը սննդում օգտագործելու առումով: Ամեն դեպքում, պատասխանատուները վստահեցնում են՝ ձուկն անվտանգ է:

«2-3 շաբաթ առաջ Սևանի իշխան հիմնադրամից 250-300 հազար իշխանի մանրաձուկ բաց թողնվեց գետ, որտեղից էլ արդեն այն կգա դեպի լիճ: Սևանի սիգի քանակների կրճատման խնդիր չունենք»,- նշեց Վահե Ջիլավյանը:

Սևանի ջրի որակի բարելավման կարևորագույն նախապայմաններից մեկը լճի մակարդակի բարձրացումն է: Սակայն արդեն 7-8 տարի է՝ այս գործընթացը, ըստ էության, կանգնեցվել է և սահմանված նպատակը՝ հաշվարկային 1903.5 մ նիշին հասնելը, իրականություն չի դառնում։ Խոչընդոտը մեկն է՝ նախկին ու ներկա պաշտոնյաներին պատկանող ամառանոցներն ու ճոխ շինությունները, որոնք գտվում են ջրածածկման ենթակա տարածքներում: Մինչ օրս որևէ կառույց չի ապամոնտաժվել: Ավելին՝ եթե նախկինում նշվում էր, որ քանդման ենթակա կառույցների թիվը 4000-ից ավելի է, այսօր արդեն այդ թիվը նվազեցվել է մինչև 1724, իսկ մաքրման ենթակա է համարվում 1901.5 մ նիշից ցածր գտնվող տարածքը: Պաշտոնյաները դա բացատրում են լճի մակարդակը փուլային եղանակով բարձրացնելու մտադրությամբ:

«1901.5-ը հաշվարկված է, 1724 գույք կա, պետական և համայնքային է 32-ը: Այդ 32-ի ապամոնտաժումն այս տարի կավարտենք, իսկ մնացած 1724-ի ծանուցումներն ուղարկվել են: 1901.5-ը մաքրելուց հետո մենք կանցնենք մինչև 1905 մետրը, որ պետք է մաքուր լինի: Բայց հիմա առաջնահերթը մինչև 1901.5 մ-ն է»,- նշեց Վահե Ջիլավյանը:

Պաշտոնյաները վստահեցնում են՝ մասնավոր կառույցների սեփականատերերին ծանուցումներն ուղարկվել են և նրանք, որքան էլ տարօրինակ է, պատրաստակամ են սեփական միջոցներով ապամոնտաժել իրենց առանձնատները:

Այդ սեփականատերերի ցանկում բավականին հնչեղ անուններ են՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյան, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյան, առողջապահության նախկին նախարար Հովհաննես Քուշկյան, նախկին ոստիկանապետեր Վլադիմիր Գասպարյան ու Ալիկ Սարգսյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան և այլք: Կենթարկվե՞ն այս անձինք օրենքի պահանջին՝ պարզ կդառնա մինչև տարեվերջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան