Karevorinfo  Իրադարձություններ  242

Գյումրու ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ 2 շահառու է հոսպիտալացված․ վարակի տարածման տեմպը կտրուկ նվազել է

19:45 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Գյումրու ծերանոցի՝ կորոնավիրուսով հիվանդ 2 շահառու է հոսպիտալացված․ վարակի տարածման տեմպը կտրուկ նվազել է

Գյումրիի տարեցների տուն-ինտերնատում, որտեղ կորոնավիրուսի բռնկում էր եղել, վարակի տարածման տեմպերի նվազում է նկատվում։ Խնամքի կենտրոնի հոսպիտալացված ու մեկուսացած հիվանդ շահառուների թիվը նվազել է՝ հասնելով 4-ի։ Վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։

«2 շահառու ունենք Սպիտակի հիվանդանոցում, և ունենք 2 մեկուսացած խնամքի կենտրոնում։ Աշխատակիցները և մյուս հիվանդները դուրս են գրվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր Խաչ ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Հայկական Կարմիր Խաչն է ստանձնել խնամքի կենտրոնի կառավարումը, և այն այժմ կոչվում է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

Խնամքի կենտրոնի՝ կորոնավիրուսով հիվանդ 14 աշխատակիցները, որոնք մեկուսացած էին, առողջացել և վերադարձել են աշխատանքի։

Նշենք, որ ի սկզբանե խնամքի կենտրոնի 151 շահառուից կորոնավիրուս հաստատվել էր 56-ի, 66 աշխատակցից էլ՝ 12-ի մոտ։ 37 հիվանդ հոսպիտալացվել էր, որոնցից 5-ի վիճակը ծանր էր։

Ընդհանուր առմամբ, մահացել է կենտրոնի 5 շահառու։ Այստեղ պարբերաբար թեստավորումներ են արվում։

«Ամեն շաբաթ արվում են թեստավորումներ։ Քանի որ մեկուսացվածներ ունեինք, անընդհատ թեստավորում լինում էր, կամ երբ սիմպտոմներ էին ունենում։ Հիմա արդեն 2 հոգի է մեկուսացված, նրանք էլ նորից կթեստավորվեն»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով մարզի 32 բնակիչ է բուժվում։ Կորոնավիրուսից մինչ օրս առողջացել և ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 452 բնակիչ։ 49 հիվանդներ տեղափոխվել են և բուժվում են մայրաքաղաքում։ Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 35 դեպք:

Էմմա Չոբանյան