Karevorinfo  Իրադարձություններ  131

Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

16:35 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա․ կա երեք տուժած։ Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։