Karevorinfo  Իրադարձություններ  323

Միքայել Մինասյանը չի կալանավորվի․ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

15:30 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Միքայել Մինասյանը չի կալանավորվի․ Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ըստ նրա՝ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը անհիմն է:

«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսային՝ Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան