Karevorinfo  Իրադարձություններ  176

Իրավապահները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:20 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Իրավապահները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Կոտայքի և Արարատի մարզային վարչության, ինչպես և Հրազդանի բաժնի ծառայողները։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ տղամարդը ընդհանուր ծանոթի միջոցով համաձայնության է եկել Արարատի մարզում բնակվող մի կնոջ հետ, որը հուլիսի 9-ին ծննդաբերել է։ Ծննդաբերությունից հետո նրանք կեղծ տեղեկություններ են ներկայացրել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վեդի քաղաքի գրասենյակ, ինչի հիման վրա երեխային տրվել է կենսաբանական հայր չհանդիսացող  տղամարդու ազգանունը։

Պարզվել է նաև, որ տղամարդը երեխայի մորը մի քանի տասնյակ հազար դրամ է տվել՝ խոստանալով, որ  հետագայում էլի փող կտա։ Դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։