Karevorinfo  Իրադարձություններ  109

Ղազախստանում կարանտինային ռեժիմը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

14:50 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Ղազախստանում կարանտինային ռեժիմը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

Ղազախստանում, հուլիսի 5-ից խիստ կարանտինային միջոցառումներ սահմանելուց հետո, կորոնավիրուսի արձանագրված դեպքերի 29 տոկոս անկում է գրանցվել: Այս մասին երկրի նախագահ Ժոմարտ-Քասիմ Տակոևին զեկուցել է վարչապետ Ասկար Մամինը, տեղեկացնում է Tengrinews.kz-ն։

Վարչապետի տեղեկացմամբ՝ օրական վարակվածների թիվը կայունացել է՝ մնալով 1500-1600-ի սահմաններում: Հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը նվազել է 43 տոկոսով, այդ թվում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներինը՝ 27 տոկոսով: Առողջացածների թիվը հասել է 63 տոկոսի, նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը: Այսպիսով, առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը հիմնականում թուլացել է։

Երկրի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյն էլ նախագահին տեղեկացրել է կարանտինային միջոցառումների փուլային մեղմացման հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների ազդեցությունը համաճարակաբանական իրավիճակի և տնտեսության վրա:

Տոկաևը շեշտել է կորոնավիրուսային վարակի հետագա դեպքերի և մահացության նվազեցման կարևորությունը։ Հուլիսին ներդրված սահմանափակումների ռեժիմի դրական ազդեցությունն ավելի ամրապնդելու համար, Ղազախստանում և հարևան երկրներում համաճարակաբանական իրավիճակի հնարավոր բարդությունը հաշվի առնելով, Տոկաևը հանձնարարել է երկու շաբաթով երկարացնել կարանտինային միջոցառումները, որին կհաջորդի սահմանափակումների փուլային մեղմացումը։