Karevorinfo  Իրադարձություններ  209

Չավուշօղլուն հուլիսյան դեպքերի պատասխանատվության սլաքները կրկին Հայաստանի կողմն է ուղղել

16:15 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Չավուշօղլուն հուլիսյան դեպքերի պատասխանատվության սլաքները կրկին Հայաստանի կողմն է ուղղել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին՝ կրկին անդրադառնալով  Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին, փոխանցում է ermenihaber-ը։

Չավուշօղլուն, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակն օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ։

«Համավարակի շրջանում, երբ սպասում ենք, որ բախումները պետք է ավարտվեն, երբ ջանում ենք այս իրավիճակը վերափոխել երկխոսության և խաղաղության առիթի, Հայաստանն այս ընկալմանը հակառակ է գործում և օգտագործում է համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես ականատես եղանք Ադրբեջանի տարածքներին ուղղված հարձակումների պարագայում»,- մասնավորապես ասել է նա։

Ֆորումին տեսակապով մասնակցել են նաև Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ճապոնիայի ԱԳ հարցերով պատասխանատու պետնախարար Սուզուկի Կեիսուկեն, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների համար Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիահ Ալիսջահաբանան։