Karevorinfo  Իրադարձություններ  205

COVID Talks – Դիմակների մասին տարածված միֆերն ու իրականությունը․ ՈՒՂԻՂ

10:10 չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
COVID Talks – Դիմակների մասին տարածված միֆերն ու իրականությունը․ ՈՒՂԻՂ

Աշխարհում արդեն 16․7 միլիոնից ավելի մարդու վարակած COVID-19-ի տարածմանը զուգահեռ՝ ակտիվ շարունակվում են տարածվել կարծիքներ, որոնց մի մասը ճիշտ է, մյուս մասը՝ սխալ։

Այսպես, կարծիք կա, թե երկար ժամանակ դիմակ կրելիս, մարդը շնչառական խնդիրներ կունենա, վնաս կհասցնի թոքերին։ Նշվում է, թե դիմակները մինչև 60%-ով նվազեցնում են դեպի օրգանիզմ հասնող թթվածինը, բարձրացնում արյան մեջ ածխաթթու գազի (CO2) մակարդակը և մեծացնում դրանով թունավորման ռիսկը։ Վարկածը հատկապես շրջանառվում է այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է, իսկ սաստիկ շոգի պայմաններում դիմակ կրելը՝ բավականին դժվար։ Դրա տարածմանը նպաստել է նաև Պարետի նոր որոշումն, ըստ որի այսուհետ հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել այն քաղաքացիները, որոնք շնչառական հիվանդություններ ունեն։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ թեպետ ժամանակի ընթացքում ածխաթթու գազի որոշակի քանակ դիմակի ներսում կուտակվում է, այն հիմնականում «հանդուրժելի» քանակությամբ է, այնպես որ դիմակը երկարատև կրելն արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը չի ավելացնի։  ԱՀԿ-ի պնդամբ էլ՝բժշկական դիմակների երկարատև օգտագործումը չի առաջացնում ածխաթթու գազով թունավորում և թթվածնային անբավարարության։

Կտորե, թե բժշկական դիմակներ։ Այս հարցը ևս տարածված է։ Շատերը նշում են, որ կարևոր չէ, թե դիմակն ինչից է պատրաստված ու ինչ տեսակի է, կարևոր է միայն, որ այն փակում է քիթն ու բերանը։ Հայաստանում այս վարկածը տարածվեց հատկապես այն բանից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, թե կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարելի է անգամ շարֆ ու բանդանա կրել։  Համաձայն ԱՀԿ-ի ցուցումների՝ բժշկական վիրահատական կամ ռեսպիրատոր դիմակ պարտավոր են կրել բուժաշխատողները, COVID-19-ի ախտանիշներ ունեցողները և վարակակիրներին խնամողները։ Մյուս դեպքերում կարելի է նաև կտորե դիմակ կրել։  ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ COVID-19-ի դեպքում կտորե դիմակների արդյունավետությունն ավելի ցածր է, քան վիրահատական և ռեսպիրատոր դիմակներինը: Այնուամենայնիվ, կտորե դիմակները կարող են որոշակի պաշտպանություն ապահովել, եթե ճիշտ են պատրաստված և եթե դրանք ճիշտ են կրում:

Եթե դիմակ ես կրում, ապա սոցիալական հեռավորություն պահելու կարիք չկա։  Այսպես մտածող քաղաքացիների հաճախ կարելի է տեսնել, օրինակ, քաղաքային տրանսպորտում։ Արդյոք միայն դիմակ կրելը բավարար պաշտպանություն է ապահովում վարակի դեմ պայքարում։ Պատասխանն է՝ ոչ։ ԱՀԿ-ն հորդորում է կորոնավիրուսի դեմ պայքարում միայն դիմակ կրելով չսահմանափակվել, քանի որ այն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե համադրվի ձեռքերը հաճախ ախտահանելու և, առնվազն, 1․5 մետր սոցիալական հեռավորություն պահելու հետ։

Տարածված մեկ էյլ սխալ կարծիք է, թե բոլոր տեսակի տեսակի դիմակները կարելի է մի քանի անգամ օգտագործել՝ լվանալով կամ սպիրտային հիմքով լուծույթով ախտահանելով, քանի որ այդպես վարակի հնարավոր հարուցիչները դիմակի մակերեսից վերանում են և այն կրկին արդյունավետ է դառնում։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխերգելման կենտրոնից հորդորում են կտորե դիմակներ օգտագործելիս դրանք ամեն օր օճառով ու տաք ջրով լվանալ, ցանկալի է՝ լվացքի մեքենայով։ Միչդեռ բժշկական դիմակները լվանալը հակացուցված է, քանի որ դրանից հետո դիմակներն այլևս պաշտպանական գործառույթ չեն իրականացնի։ Ընդ որում՝ բժշկական դիմակները, որոնք վարակից ավելի արդյունավետ են պաշտպանում, անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ կամ խոնավանալուց անմիջապես հետո։

«Covid Talks» քննարկումների շրջանակում՝ դիմակների վերաբերյալ տարածված վիճահարույց պնդումների շուրջ Factor tv-ն զրուցել է բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի, թոքաբան, Եվրոպայի ռեսպիրատոր ասոցիացիայի հայաստանյան պատվիրակ Իրինա Խաչատրյանի և բժիշկ-համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Նելլի Մելքոնյան