Karevorinfo  Իրադարձություններ  232

«Արարատը» պայմանագրեր է կնքել Հրայր Մկոյանի և Քրիստիան Խիմենեսի հետ

22:25 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Արարատը» պայմանագրեր է կնքել Հրայր Մկոյանի և Քրիստիան Խիմենեսի հետ

«Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Հրայր Մկոյանի և Քրիստիան Խիմենեսի հետ, հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»:

33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում:

Քրիստիան Խիմենեսը մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում: