Karevorinfo  Իրադարձություններ  231

Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդը միգրանտների ընտանիքից է

21:00 երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդը միգրանտների ընտանիքից է

Գերմանիայում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ներգաղթյալների ընտանիքից է: Գերմանիայում ապրող 13,8 միլիոն մարդ (65 տոկոս) արմատներով եվրոպական երկրներից է, 4,6 միլիոնը (22 տոկոս)՝ Ասիայից: Եվս 1 միլիոն մարդ (5 տոկոս) աֆրիկյան արմատներ ունի, իսկ 600 հազարը (3 տոկոս) Ամերիկայից և Ավստրալիայից են: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

2019 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բնակվող 21,2 միլիոն մարդ (26 %-ը) ծննդյան պահին ստացել է մեկ այլ պետության քաղաքացիություն:

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ ծագման առավել տարածված երկրներն են Թուրքիան (13 տոկոս), Լեհաստանը (11 տոկոս) և Ռուսաստանը (7 տոկոս):

Հետազոտության պահին Գերմանիայի բնակիչների ավելի քան կեսը գաղթականների ընտանիքներից են եղել (52 տոկոս կամ 11,1 միլիոն) և Գերմանիայի քաղաքացի: Մնացած 10,1 միլիոնը այլ երկրների քաղաքացիներ են:

Միգրացիոն ծագմամբ Գերմանիայի բնակիչների թիվը, 2018-ի համեմատ, աճել է մոտ 400 հազարով (2,1 տոկոսով): Փորձագետների կարծիքով՝ սա ամենացածր տոկոսային աճն է 2011 թվականից ի վեր: